ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍԵՂՆԱԳՈՐԾ ԺԱՆՅԱԿ

Հայկական ասեղնագործ ժանյակը գործվում է ասեղով՝ առանց կտորի, հանգույցների միջոցով՝ ստեղծելով նրբաշերտ և հյուսված նախշեր։ Ժանյակի ձևավորումը դարերով զարգացել է երեք կենտրոնում՝ Վանում, Կարինում և Կիլիկիայում։ Վանի ժանյակը գործվում է սպիտակ բամբակե թելով՝ հանգույցների քանակով և նախշերի անուններով դասավորված համակարգով։ Վան քաղաքում գործել են «ճթարաններ»՝ ժանյակագործական արհեստանոցներ, որտեղ ուսուցանում էին օրինակների ծալված կտորների վրա։ Կարինի ժանյակնիր ծավալային և տարածական լուծումներով ամենաբարդն է։ Գունավոր մետաքսաթելով գործում են մանր ծաղիկներ, տերևներ, թռչուններ, որոնք հավաքվում են կանաչ ժապավենների վրա՝ դառնալով գլխազարդերի մաս։ Կիլիկիայի ժանյակը գործվում է սպիտակ մետաքսաթելով՝ շուշաններով ու աքաղաղներով՝ զարդարելով գլխաշորեր ու կենցաղային իրեր։ Այս ավանդույթը համակարգված ներկայացվել է 1923 թ․ Բոստոնում Նվարդ Թաշչյանի գիրքով, իսկ 1966-ին՝ Սերիկ Դավթյանի դասակարգմամբ (ըստ տեխնիկաների և տարածաշրջանների)։

Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյանը ՀՀ ժողովրդական վարպետ է 2002 թվականից։ Նա սկսել է լրջորեն զբաղվել ասեղնագործությամբ 1990-ականներից՝ Սոֆիա Գալֆարյանի ուղեկցությամբ, և ինքնուրույն վերծանել է մի շարք մոռացված տեխնիկաներ։ Աշխատել է «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում, Հենրիկ Իգիթյանի գեղագիտության կենտրոնում և Տերյան մշակութային կենտրոնում։ Հեղինակել է մի շարք ուսուցողական գրքեր, ներառյալ` «Մարաշի ասեղնագործության գաղտնիքները» և «Հայկական ասեղնագործ ժանյակ»։ 2023-ից ղեկավարում է «Թելարվեստ» խմբակը՝ կազմակերպելով ցուցահանդեսներ։ Նրա գործունեությունը նվիրված է ասեղնագործության վերածննդին և փոխանցմանը։

Վանի ասեղնագործ ժանյակների փաթիլներ
Վասպուրականի կար ասեղնագործություն
Վանի ասեղնագործ ժանյակի համադրություն