ՄԱՐԱՇԻ ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Մարաշի ասեղնագործությունը ծագում է Կիլիկիայի Մարաշ քաղաքից: Այն ներառում է հարթակար և հյուսված կար տեխնիկաները։ Հյուսված կարը ստեղծում է երկրաչափական՝ հյուսված ժապավեն հիշեցնող նախշեր, իսկ հարթակարը՝ թեք գծերով ծածկված հորինվածքներ՝ երբեմն մարդկային պատկերներով։

Արմինե Աթոյան

Արմինե Աթոյան

Արմինե Աթոյանը կենսաբան է, նկարիչ և ՀՀ ժողովրդական վարպետ՝ ասեղնագործության գծով։ Ասեղնագործությունը սովորել է Տերյան մշակութային կենտրոնում՝ Լուսինե Մխիթարյանի և Սոֆյա Գալֆայանի մոտ, նաև ինքնուրույն ուսումնասիրել է տարբեր կարատեսակներ։ Դասավանդել է Հայաստանի տարբեր մարզերում՝ աշխատելով երեխաների և կանանց հետ։ Արմինեն ստեղծել է ասեղնագործ և ժանեկագործ գեղարվեստական աշխատանքներ, որոնք ներկայացրել է տեղական և միջազգային ցուցահանդեսներում։ 2023-ին Գյումրու քաղաքապետարանի պատվերով ստեղծել է Շիրակի կնոջ տարազը՝ նվիրելով այն Յազդ քույր քաղաքին։

Վանի ասեղնագործ ժանյակի հանգույցով
Վանի ասեղնագործ ժանյակի հանգույցով
Վանի ասեղնագործ ժանյակի հանգույցով հելյունագործ ժանյակ և մաքրամե