ՍՎԱԶԻ ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Սվազի գործը համարվում է զուտ հայկական ասեղնագործություն, որը կատարվում է այնպիսի նուրբ կերպասի վրա, որ կարելի է հաշվել թելերը։ Գործը հիմնված է հաշվարկի և ճշգրիտ թելահաշվման վրա։ Սովորաբար ընտրվում են բնական կամ ճերմակ երանգի կտորներ, իսկ կարում են վառ և ցայտուն գույների թելերով։ Սվազի կարում օգտագործվում են խաչասեղ-լիցք և հարթակար տեխնիկաներ։ Առանձնահատկությունն այն է, որ նախշը պետք է նույնը լինի կտորի ինչպես դիմային, այնպես էլ հակառակ կողմում։ Կարի եզրագծում հաճախ ավելացվում է սրճագույն թել՝ արտահայտչությունն ուժեղացնելու նպատակով։ Արդյունքում ստացվում է գորգ հիշեցնող ամբողջական գործ։

Անահիտ Իսունց

Անահիտ Իսունց

Անահիտ Իսունցը ծնվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղում: 1988-ից ուսումնասիրում է հայկական ասեղնագործության և ժանյակագործության ավանդույթները։ Նա հանդես է եկել Մարսելի, Իրանի և Երևանի ցուցահանդեսներում։ Դասավանդում է գոբելենագործություն Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնում։ Արդեն 20 տարի աշխատում է «Փյունիկ» ՀԿ-ում՝ տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների և երիտասարդների հետ։ Իր աշխատանքում օգտագործում է ասեղնագործությունը որպես զարգացման ու ներառման գործիք։

Մանրանկար
Սվազ
Այնթափ